National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2022
Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. Արթուր Խաչատրյան
1 / 3

Արցախում ադրբեջանական սադրանքները շարունակվում են, սա իրենց հերթական փորձն է քաղաքական, ռազմական, հոգեբանական, բարոյական ճնշում գործադրել Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Արցախի ժողովուրդը համակերպվի պարտության հետ. ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ճեպազրույցներին եւ հավելել` «Կարծում եմ` նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, 30 տարի առաջ պարտությունն իրենց համար դաս չեղավ: Որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող կրավորական մոտեցում ցուցաբերել»:

Ըստ Արթուր Խաչատրյանի` մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ: Նրա հավաստմամբ Հայաստանը ստանձնել է հանձնառություն` հանդես գալ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, եւ այդ հանձնառությունը երբեւէ Հայաստանի ուսերի վրայից ոչ մեկը չի վերցրել:

Նշենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած այսօրվա հաղորդագրության` «Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին»:

Արցախի Կաշենի հանքավայրում տեղի ունեցածի առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է. «Արցախցիները բռունցքվել են, եւ ադրբեջանցիները, բախվելով մեր պատին, հեռացել են»:

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` ընդդիմությունն այս ամենի մասին վաղուց ահազանգել է, որ ՀՀ-ն պետք է տեր կանգնի իր ստանձնած պարտավորություններին, պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը: Պատգամավորը լիահույս չէ, որ այս հայտարարություններից հետեւություններ արել են ՀՀ իշխանությունները, այդ թվում` Արցախի իշխանությունները:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անի ընդդիմությունը` խորհրդարան վերադառնալով, Արթուր Խաչատրյանը նշել է, որ ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որ այս իշխանություններն օր առաջ հեռանան:

Նիստերին ընտրողաբար մասնակցելն ինչո՞վ է պայմանավորված հարցին ի պատասխան` պատգամավորն ասել է, որ նիստերին մասնակցում են առանձնակի կարեւորություն ներկայացնող, անվտանգային հարցերի քննարկման ժամանակ, հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելն էլ պայմանավորված է մեծամասնության վարքագծով, քանի որ այնտեղ են մերժվում ընդդիմության առաջարկած բոլոր նախագծերը: Ընդդիմությունը նիստերին մասնակցում է այն հարցերով, որոնք առնչվում են Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը:

Անդրադառնալով լրագրողի այն նկատառմանը, որ խորհրդարանը հնարավորություն է տալիս հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղել վարչապետին, բայց ընդդիմությունը ներկա չէր` Արթուր Խաչատրյանը փաստել է, որ Կառավարության հետ հարցուպատասխանը դեբատի հնարավորություն չի տալիս, այդ իսկ պատճառով իրենք հարցեր չեն ուղղում ՀՀ վարչապետին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am